Կարևոր իրադարձություններ

Աֆղանստանում մեկ օրվա ընթացքում ավելի քան 40 թալիբ է սպանվել

01 Նոյեմբեր, 2015 21:05
Աֆղանստանում մեկ օրվա ընթացքում ավելի քան 40 թալիբ է սպանվել

Աֆղանստանի գավառներում կիրակի տեղի ունեցած երկու բախումների հետեւանքով «Թալիբան» շարժման 44 զինյալ է սպանվել: Այս մասին հաղորդում է «Սինխուա» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին:

Առաջին բախումը տեղի է ունեցել Հիլմենդ գավառում: Տեղի ոստիկանության ղեկավար Նաբի Յան Մուլահիլի խոսքով, գործողության արդյունքում այստեղ 30 զինյալ է սպանվել:

Տեղական իշխանությունների փոխանցմամբ, փոխհրաձգության արդյունքում մեկ ոստիկան վիրավորվել է:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, երկրորդ բախումը տեղի է ունեցել Աֆղանստանի Քունդուզ գավառում: Արդյունքում 14 զինյալ է սպանվել:

 

Լրահոս

Դիտել ավելին