Կարևոր իրադարձություններ

Ահաբեկիչների հարձակման հետևանքով Չադում 13 մարդ է զոհվել

01 Նոյեմբեր, 2015 20:44
Ահաբեկիչների հարձակման հետևանքով Չադում 13 մարդ է զոհվել

Ահաբեկչները հարձակվել են Չադ լճի մոտակայքում գտնվող երկու գյուղերի վրա, որի հետևանքով մահացել է առնվազն երկու զինվոր և 11 խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters գործակալության պաշտոնական կայքին:

Տեղական գերատեսչությունների տեղեկություններով՝  զինվորներին հաջողվել է  ահաբեկիչներից երկուսին կրակել, սակայն մի ահաբեկիչ հասցրել է պայթուցիկ սարքը գործի դնել:

Այդ շրջանում ահաբեկիչները հարձակվել են նաև բանակայինների վրա: Տեղական իշխանությունները կասկածում են «Բոկո Խարամ» ահաբեկչական խմբավորման անդամներին:

Ավելի վաղ Նիգերիայում ահաբեկչության հետևանքով 10 մարդ էր մահացել:

 

Լրահոս

Դիտել ավելին