Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն և Կենտրոնական Ասիայի 5 երկրներ աջակցում են Աֆղանստանի իշխանություններին

01 Նոյեմբեր, 2015 20:38
ԱՄՆ-ն և Կենտրոնական Ասիայի 5 երկրներ աջակցում են Աֆղանստանի իշխանություններին

ԱՄՆ-ն և Կենտրոնական Ասիայի 5 երկրներ հայտնել են այն մասին, որ պաշտոնապես աջակցում են Աֆղանստանի իշխանություններին՝ անկախ և խաղաղ պետականություն ստեղծելու հարցում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters գործակալության պաշտոնական կայքին:

Այս պետությունները իրենց աջակցության մասին հայտնել են համատեղ հայտարարության մեջ: Փաստաթղթում նաև նշվում է, որ երկրները մտադիր են ավելի ընդարձակ դարձնել իրենց համագործակցությունը ահաբեկչությունների դեմ պայքարում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին  հանդիպել է Ուզբեկստանի նախագահի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին