Կարևոր իրադարձություններ

Հունաստանի մոտ՝ Էգեյան ծովում, նավակի խորտակվելու հետևանքով ավելի քան 10 փախստական է մահացել

01 Նոյեմբեր, 2015 17:16
Հունաստանի մոտ՝ Էգեյան ծովում, նավակի խորտակվելու հետևանքով ավելի քան 10 փախստական է մահացել

Սամոս հունական կղզու մոտակայքում՝ Էգեյան ծովում, առնվազն 11 փախստական է զոհվել նավակի խորտակվելու հետևանքով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով  Associated Press գործակալության պաշտոնական կայքին:

Նավակը Հունաստան էր գնում Թուրքիայից: 6 մետր երկարություն ունեցող նավակում կային 30 գաղթականներ, որոնցից 15-ի կյանքը փրկել են Հունաստանի փրկարարաները:

Ինչպես հայտնում է ծովային անվտանգության ծառայությունը, կանանց և երեխաների դիերը գտնվել են 3 մետր խորության վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին