Կարևոր իրադարձություններ

Զինծառայողներն ու նրանց ծնողները հանդիպել են Կոտայքի մարզպետարանում

01 Նոյեմբեր, 2015 16:50
Զինծառայողներն ու նրանց ծնողները հանդիպել են Կոտայքի մարզպետարանում

ՀՀ Պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի զորամասերում ծառայող զինվորների և նրանց ծնողների հանդիպման նպատակով Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցաոում, որը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյուների ներքո:
ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի և ՀՀ Պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ա. Մակարյանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը նպատակ է ունեցել առավել ամրապնդել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ու մարզի հասարակության միջև կապը, ինչպես նաև հերթական անգամ մեծարել մարզից զորակոչված զինվորներին ու նրանց ծնողներին:
Օրհնության խոսքով ներկաներին է դիմել Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի հոգևոր սպասավոր Անդրանիկ Աբեղա Գևորգյանը: 
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ իր խոսքում ընդգծել է, որ « Բանակի հետ բոլոր տեսակի շփումները, հայ զինվորի մեծարումը, զինվորների ծնողների հանդեպ հոգատարությունը համավում են Կոտայքի մարզպետարանի գործունեության առաջնահերթ ուղղությունները»:
Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել նաև զինվորի մայր Համեստ Խաչատրյանը:
անդիսության պաշտոնական հատվածին հաջորդել է մարզի լավագույն համույթների ու անհատ կատարողների ուժերով կազմակերպված համերգային ծրագիրը, որի շրջանակներում ցուցադրվել է նաև ՀՀ Պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի գործունեության մասին պատմող տեսաֆիլմ:
Մարզպետարանում կազմակերպված ձեռնարկին մասնակցել են նաև այն համայնքների ղեկավարները, որտեղ բնակվում են հանդիպմանը մասնակցող զինվորները:
Հանդիպման ավարտին ելույթ է ունեցել ՀՀ ՊՆ չորրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ա. Մակարյանը` ընդգծելով նախաձեռնության իրականացման կարևորություններն ու հայ զինվորի առօրյայում նմանատիպ միջոցառումների ունենցած դրական ազդեցությունը:
Վերջում տեղի է ունեցել մարզից զորակոչված զինվորների և նրանց ծնողների խրախուսման արարողություն:

 

Լրահոս

Դիտել ավելին