Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է գերձայնային հրթիռ

01 Նոյեմբեր, 2015 15:24
Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է գերձայնային հրթիռ

Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է ԲրաՄոս հրթիռը Կոչի նորագույն ականակրից: Այս մասին ասվում է BrahMos Aerospace Limited ընկերության հաղորդագրությունում:

Փորձարկումները տեղի են ունեցել Հնդկաստանի արևմտյան ափին՝ ռազմածովային զորավարժությունների ժամանակ: Հրթիռը բարդ մանևր է իրականացրել՝ հաջողությամբ և ճշգրտորեն վնասելով թիրախ հանդիսացող «Ալեպի» դուրս գրված նավը:

Թիրախը գտնվում էր հրթիռից 290 կմ հեռավորության վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին