Կարևոր իրադարձություններ

Հարություն Մերդինյան. Ուրախ եմ, որ հաջողվեց օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել

01 Նոյեմբեր, 2015 14:40
Հարություն Մերդինյան. Ուրախ եմ, որ հաջողվեց օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել

Գլազգոյում ընթացող մարմնամարզության աշխարհի վարկանիշային առաջնությունում Հայաստանի ներակայացուցիչ Հարություն Մերդինյանը (նժույգթափեր)  դարձել է բրոնզե մեդալակիր:


«Ընդհանուր առմամբ` լավ ելույթ ունեցա: Ամեն ինչ նորմալ էր: Ինչ-որ տեղ սխալներ կային, կարող էի ավելի լավ հանդես գալ: Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել»,- ՀԱՕԿ լրատվական բաժնի հետ զրույցում ասել է Հարություն Մերդինյանը:


Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) վարժությունում, հավաքելով 15.500 միավոր, դարձել է մարմնամարզության աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Հայ մարմնամարզիկը ապահովել է Օլիմպիական խաղերի ուղեգիր:

 

Լրահոս

Դիտել ավելին