Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն ուղեկցվում են խախտումներով

01 Նոյեմբեր, 2015 14:30
Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն ուղեկցվում են խախտումներով

Ադրբեջանում վաղ առավոտից արդեն ընտրախախտումների մասին տեղեկություններ են հաղորդվում. գրում է contact.az-ը:


«Ազատություն 2015» բլոկը հաղորդում է զանգվածային ընտրախախտումների մասին՝ 63-րդ ընտրատարածքում:


Ընտրատեղամասերից մեկում հանձնաժողովի նախագահը քվեաթերթիկները պահում է առանձին սենյակում գտնվող պահարանում:


Մեկ ուրիշ տեղամասում քվեարկության ընթացքում կողմնակի անձիք են եղել, և չնայած դիտորդների պահանջներին՝ նրանց չեն հեռացրել:


Մեկ ուրիշ տեղամասում դիտորդների համար տեղ է հատկացվել անկյունում, որտեղից վատ է երևում ընտրական գործընթացը: Այդ տեղամասում բռնել են մի մարդու, որի մոտ 3 քվեաթերթիկ է հայտնաբերվել:


23-րդ ընտրատարածքից առաջադրված ընդդմիադիր թեկնածու Ազեր Գասիմլին հաղորդել է այդ շրջանում գրանցվող խախտումների մասին:


«Առավոտյան 8-ից 23-րդ ընտրատարածքում զանգվածային խախտումներ են տեղի ունենում: Բոլոր տեղամասերում «կարուսելներ», քվեաթերթիկների զանգվածային լցոնումներ են՝ ոստիկանների ներկայությամբ», -գրել է նա Facebook-ի իր էջում:

 

Լրահոս

Դիտել ավելին