Կարևոր իրադարձություններ

Թողարկվել է աշխարհում ամենապաշտպանված մեսենջերը

01 Նոյեմբեր, 2015 14:20
Թողարկվել է աշխարհում ամենապաշտպանված մեսենջերը

Tor անանուն ցանցի մշակողները թողարկել են մեսենջեր, որի հիմքում ընկած է օգտատերերի անանունության միևնույն տեխնոլոգիան:

Tor Messenger-ն անվճար հավելված է: Այն կարելի է կիրառել Windows, OS X և Linux օպերացիոն համակարգերի հետ: Ներբեռնել կարելի է պաշտոնական կայքից:

Tor Messenger-ն օգտատիրոջը թույլ է տալիս թաքցնել գտնվելու վայրը: Անանունության սկզբունքը կայանում է նրանում, որ հասցեի մասին տեղեկությունը բացակայում է: Այսպիսով, տեսականորեն ոչ ոք չի կարող իմանալ, թե որտեղից է եկել սերվերին հարցումը:

Սերվերին, սակայն, փոխանցվում է կոնտակտների միացման մասին տեղեկությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին