Կարևոր իրադարձություններ

Երեխաների մոտ D վիտամինի պակասը կարող է առաջացնել սակավարյունություն

01 Նոյեմբեր, 2015 13:55
Երեխաների մոտ D վիտամինի պակասը կարող է առաջացնել սակավարյունություն

Մասնագետները փոխադարձ կապ են գտել երեխաների մոտ D վիտամինի ցածր մակարդակի և սակավարյունության միջև:

Դա ապացուցելու համար մասնագետները հետազոտել են 9400 երեխաների արյան նմուշներ: Պարզվել է, որ D վիտամինի ավելի ցածր մակարդակը դառնում է օրգանիզմում հեմոգլոբինի ավելի ցածր մակարդակի պատճառ, հետևաբար նաև առաջացնում սակավարյունություն: Մեկ միլիլիտր արյան մեջ 20 նանոգրամից ցածր հեմոգլոբին ունեցող երեխաների մոտ սակավարյունության զարգացման հավանականությունը 50 տոկոսով ավելի է եղել: D վիտամինի յուրաքանչյուր մեկ նանոգրամի մեծացմամբ դրա հավանականությունը նվազել է 3 տոկոսով:

 

Լրահոս

Դիտել ավելին