Կարևոր իրադարձություններ

Թուրքիան և միջազգային կոալիցիան օդային հարվածներ են հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին

01 Նոյեմբեր, 2015 13:40
Թուրքիան և միջազգային կոալիցիան օդային հարվածներ են հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին

 

Թուրքական F-16 ռազմական ինքնաթիռները Քիլիսի մոտ հարվածներ են հասցրել Սիրիայի Հարջելե գյուղի շրջանում «Իսլամական պետության» դիրքերին: Ինչպես տեղեկացնում է Hurriyet-ը, օդային գործողությունը նկարահանվել է Թուրքիայի կողմից:


ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի ինքնաթիռները ևս Սիրիայում ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող գյուղերի ուղղությամբ ավիահարվածներ է իրականացրել: Հարվածներ են հասցվել Հարջելե, Սորան, Հավրան գյուղերի ուղղությամբ:


Թուրքիայի անվտանգության մարմինների աղբյուրների համաձայն՝ թուրքական կործանիչների թիրախում եղել է սահմանամերձ Հարջելե գյուղը:

 

Օդային գործողությանը Թուրքիայի կողմից մասնակցել է 2 F-16 կործանիչ:

 

Լրահոս

Դիտել ավելին