Կարևոր իրադարձություններ

Չարաբաստիկ А321-ի թռիչքի կործանումը իր հետ տասնյակ սիրային պատմություններ կործանեց (տեսանյութ)

01 Նոյեմբեր, 2015 12:10
Չարաբաստիկ А321-ի թռիչքի կործանումը իր հետ տասնյակ սիրային պատմություններ կործանեց (տեսանյութ)

Սինայում ինքնաթիռի կործանումից զոհված մարդկանց մասին ժամ առ ժամ նորություններ են հայտնվում: Բելառուսի քաղաքացուն Եգիպտոսի ուղեգիր էր շնորհվել աշխատանքում լավ արդյունք ցուցաբերելու համար: Հարազատները հայտնել են, որ դա եղել է նրա առաջին թռիչքը: Ուղևորերից շատերը Պետերբուրգից են եղել: Զոհվածների հարազատներն այժմ Պետերբուրգ են մեկնում` հարազատների մարմինները ճանաչելու համար:

Դարինան պատուհանից նայում է թռիչքուղղու վրա: Նրա փոքրիկ ձեռքերը հպվել են ապակուն: «Գլխավոր ուղևորը. Սա կլինի նրա առաջին թռիչքը». այսպես էր նկարագրել երեխայի մայրը համացանցում տեղադրած լուսանկարը:Ալեքսեյն ու Տատյանան մեկ տարի առաջ էին ամուսնացել: Հուլիսին նշում էին նրանց ամուսության օրը: Շարմ-էլ-Շեյխում նրանք նծեցին Դարինայի տաս ամսեկանը: Նրա լուսանկարը դարձել է այս դժբախտության սիմվոլը:

Կործանված ինքնաթիռում 25 երեխա է եղել: Նրանք թվում էր Նաստյա Շեյնան: Մարտին լրացել էր նրա երեք տարեկանը: Նրա ծնողների համար այս ուղևորությունը յուրահատուկ նշանակություն ուներ: Նույնիսկ տարվա այս եղանակի այրող արևի տակ և ոսկե ավազի վրա պառկած Յուրին և Օլգան նշում էին իրենց ամուսնության չորս տարին և ծանոթության տաս տարին: Հոկտեմբերի 31-ին  ժամը 6:40-ին Օլգա Շեյնան համացանցի իր էջում գրել է. «Մենք վերադառնում ենք տուն»: 11 րոպե անց ինքնաթիռը օդ կբարձրանա , իսկ այս նախադասությունը կդառնա նրա վերջին հրապարակումը:

Սերը կանխորոշել է նաև Ռոդինների ընտանիքի ուղևորությունը: Ելենան և Ալեքսանդրն ամուսնության իրենց մեկ տարին ուղևորվել էին նշելու Շարմ-էլ-Շեյխի ոսկե ավազների վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին