Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում դատավորը հանցագործին ասել է, որ բանտում նրան ամենօրյա բռնաբարություններ են սպասում

01 Նոյեմբեր, 2015 11:50
ԱՄՆ-ում դատավորը հանցագործին ասել է, որ բանտում նրան ամենօրյա բռնաբարություններ են սպասում

 

Ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգում դատական նիստի ընթացքում դատավորը 18-ամյա մեղադրյալին ասել է, որ եթե նա բանտում հայտնվի, ապա նրան սպասվում են ամենօրյա բռնաբարություններ: Այդ մասին հայտնում է The Independent պարբերականը:


«Դուք գիտե՞ք, թե ինչ տեղի կունենա երիտասարդի հետ՝ բանտում: Ունե՞ք պատկերացում, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Ձեզ հետ… Չեմ ցանկանում կոպիտ ասել, բայց դա այն է, ինչ տեղի կունենա ձեզ հետ»,- ասել է դատավոր Քրիստինա Արգիրեսը:

Ինքն իրեն արդարացնելու համար Իսայա Գեյը, ում մեղադրել են տների կողոպուտների համար, նշել է, որ ինքը հանցագործությունը գործել է, քանի որ եղել է «երիտասարդ, հիմար և իմպուլսիվ»:


Արդյունքում Գեյը 5 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել: Մեղմ պատժի հիմնական պատճառը եղել է Արգիրեսի մտահոգությունը՝ հանցագործի ճակատագրի համար:


Տներ կողոպտելու համար նրան կարող էին 15 տարվա ազատազրկման դատապարտել:

 

Լրահոս

Դիտել ավելին