Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզում 2 երեխաների մայրը տանը տղա երեխա է ծննդաբերել և միջոցներ չունենալու պատճառով խեղդամահ է արել նրան

01 Նոյեմբեր, 2015 12:10
Շիրակի մարզում 2 երեխաների մայրը տանը տղա երեխա է ծննդաբերել և միջոցներ չունենալու պատճառով խեղդամահ է արել նրան

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աշոտ Մանուկյանի նախագահությամբ ավարտվել է 40-ամյա Յուլյա Ի.-ի (անունը փոխած է) գործի դատական քննությունը:

Ամբաստանյալ կինն ամուսնացած է, խնամքին երկու անձ կա:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի մարտի 23-ին, առավոտյան ժամը 6-ն անց 30-ի սահմաններում իրենց տանը, մենակ լինելով, նա ծննդաբերել է արական սեռի երեխա:

Ընտանիքի սոցիալական վատ վիճակից, երեխային պահելու միջոցներ չունենալու հանգամանքից ելնելով՝ կինը ծննդաբերությունից անմիջապես հետո որոշել է նորածնին զրկել կյանքից:

Նույն օրը, ժամը 8-ի սահմաններում մայրը նորածնի գլուխը՝ բերանի և քթի մասով հենել է իր բազուկին, փակել է նրա շնչուղիները, սեղմել է ու շնչահեղձ անելու եղանակով սպանել է երեխային:

Յուլյա Ի.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածով:

Ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, գործը քննվել է արագացված կարգով:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալի խնամքին են երկու անչափահաս երեխաները՝ 8 և 15 տարեկան:

Յուլյա Ի.-ին մեղավոր է ճանաչվել, դատապարտվել է 2 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն և սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

 

Լրահոս

Դիտել ավելին