Կարևոր իրադարձություններ

2015թ-ի առաջին 9 ամիսներին ՀՀ-ում գրանցվել է 20 900 մահացության դեպք. ԱՎԾ

01 Նոյեմբեր, 2015 11:35
2015թ-ի առաջին 9 ամիսներին ՀՀ-ում գրանցվել է 20 900 մահացության դեպք. ԱՎԾ

2015թ-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 20 հազ. 900 մահացության դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է՝ հանի 150-ով: 2014-ին մահացությունների թիվը կազմել է 21 050:


Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ մահացությունների հիմնական մասը՝ շուրջ կեսի պատճառը արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են, այնուհետև՝ նորագոյացությունները, երրորդ տեղում են՝ շնչառական օրգանների հիվանդությունները:


2015թ. հունվար-սեպտեմբերին Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդություններից գրանցվել է մահվան 20 դեպք՝ 2014թ. 23 դեպքի համեմատ:


2015թ. հունվար-սեպտեմբերին արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի 2.6%-ով աճ՝ 2014թ. հունվար-սեպտեմբերի համեմատ:


Հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և ետծննդյան ժամանակահատվածում, 2015թ. հունվար-սեպտեմբերին գրանցվել է մայրական մահացության 6 դեպք:

 

Լրահոս

Դիտել ավելին