Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

01 Նոյեմբեր, 2015 11:10
Թուրքիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Թուրքիայում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենում: Դրանց մասնակցելու համար գրանցվել է 29 կուսակցություն: Ընտրատեղամասերը բացվել են վաղ առավոտից, իսկ քվեարկությունը կշարունակվի մինչև 18:00-ը:
 

Թուրքիայում խորհրդարանական ընտրություն էր տեղի ունեցել նաև հունիսի 7-ին: Այդ ժամանակ Թուրքիայի խորհրդարան էին անցել 4 կուսակցություններ, այդ թվում՝ 10 երկրի օրենսդիր մարմնում լինելու հնարավորություն առաջին անգամ ստացել էր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը:


Այդ ընտրության ընթացքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չէր կարողացել ստանալ ձայների մեծամասնությունն ու միայնակ կառավարություն ձևավորել:


Կոալիցիոն կառավարություն ստեղծելու՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ջանքերը արդյունք չէին տվել, ձևավորվել էր ժամանակավոր կառավարություն, որը գործելու էր մինչև նոր ընտրության անցկացումը:

 

Լրահոս

Դիտել ավելին