Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները

01 Նոյեմբեր, 2015 10:45
Թուրքիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Թուրքիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այսօր առավոտյան՝ ժամը 08:00-ին, ամբողջ երկրում բացվել են ընտրատեղամասերը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:

Մոտ 54.05 մլն ընտրողներ կարող են քվեարկել ավելի քան 175 հազար ընտրատեղամասերում: Նրանք պետք է ընտրեն Թուրքիայի խորհրդարանի 550 անդամների՝ ընտրություն կատարելով 16 կուսակցությունների միջև:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները հայտարարվել են երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, քանի որ հունիսի 7-ին տեղի ունեցած հերթական ընտրությունների ժամանակ Թուրքիայում չհաջողվեց ձևավորել կոալիցիոն կառավարություն: Չնայած ձայների 40.8 տոկոսով հաղթել էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, սակայն 2002-ից ի վեր առաջին անգամ կորցրեց խորհրդարանական մեծամասնությունը և չկարողացավ միայնակ ձևավորել կառավարություն:

 

Լրահոս

Դիտել ավելին