Կարևոր իրադարձություններ

Հունաստանում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի են ունեցել բախումներ Թուրքիայի հետ սահմանին

01 Նոյեմբեր, 2015 10:35
Հունաստանում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի են ունեցել բախումներ Թուրքիայի հետ սահմանին

Թուրքիայի հետ սահմանին հույն ցուցարարների և ոստիկանության միջև տեղի են ունեցել բախումներ: Ցուցարարները պահանջում են վերացնել Թուրքիայի հետ սահմանի արգելափակոցները և թույլ տալ փախստականներին ազատորեն անցնել սահմանը: Այս մասին հաղորդում է Skai հեռուստաալիքը:

Աթենքից, Սալոնիկից և Հունաստանի այլ քաղաքներից «Էվրոսի աղտոտման դեմ շարժման» մասնակից մոտ 500 երիտասարդներ ավտոբուսներով և այլ մեքենաներով ժամանել են Կաստանես, որպեսզի մոտենան Թուրքիայի սահմանին կառուցված արգելափակոցին: Սակայն նրանք հանդիպել են ոստիկանության դիմադրությանը. ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել, իսկ ցուցարարները քարեր են նետել նրանց ուղղությամբ:

Երիտասարդները պահանջել են քանդել Թուրքիայի հետ սահմանին կառուցված պատնեշը և թույլ տալ փախստականների և ներգաղթյալների ազատ մուտքը երկիր: Նրանք պատնեշը համարում են «օտարացման խորհրդանիշ», որի պատճառով Էգեյան ծովում զոհվում են փախստականները:

Թուրքիայի հետ սահմանին մոտ 10 կմ ձգվող արգելափակոցը Հունաստանը կառուցել է 2012թ.՝ անօրինական ներգաղթյալների հոսքը նվազեցնելու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին