Կարևոր իրադարձություններ

Նորածին երկվորյակներից մեկն ամուր բռնել է եղբոր ձեռքը, մինչ նա անհապաղ բուժում է անցնում

01 Նոյեմբեր, 2015 10:15
Նորածին երկվորյակներից մեկն ամուր բռնել է եղբոր ձեռքը, մինչ նա անհապաղ բուժում է անցնում

Մեծ Բրիտանիայում օրեր առաջ լույս աշխարh եկած զույգ եղբայրներից  մեկը ծնունդից ժամեր անց անհապաղ բուժօգնության կարիք ուներ:

 

Ինչպես գրում է Daily Mail-ը` երեխաների ծնունդից  6  ժամ անց բժիշկները ծնողներին հայտնեցին, որ  կրտսեր որդին, ով 9 րոպեով փոքր է ավագ եղբորից, կծքավանդակի ինֆեկցիա ունի և նրան հակաբորբոքայիններով բուժում է հարկավոր:

 

Մինչ կրտսեր եղբայրը գտնվում էր բժշկի վերահսկողության տակ և բուժում էր ստանում, ավագ եղբայրը պառկած էր նրա կողքին` ձեռքն ամուր բռնած:



Ծնողներն անմահացրել են իրենց նորածին որդիների սերը պատկերող տեսարանը. ավագ եղբայրն աջակցում է՝ րոպեներ առաջ ծնված լինելով:

 

Բարեբախտաբար բուժումը բարեհաջող է անցել, ր երեխաներին դուրս են գրել 4 օր անց: Աղբյուրը նշում է, որ նրանք ծնվել են հունիսի 25-ին Լոնդոնի մոտ գտնվող Փորթսմաութ քաղաքում:

 

Լրահոս

Դիտել ավելին