Կարևոր իրադարձություններ

Նորածինը սեղմել է երկվորյակ եղբոր ձեռքը՝ նրա բուժման ժամանակ

01 Նոյեմբեր, 2015 16:16
Նորածինը սեղմել է երկվորյակ եղբոր ձեռքը՝ նրա բուժման ժամանակ

Այս լուսանկարի վրա նորածին երկվորյակներ Ջաքսենն ու Ինդին են. բժիշկները Ինդիի կրծքավանդակում ինֆեկցիա էին հայտնաբերել ծնվելուց անմիջապես հետո եւ բուժում էին սկսել: Ջաքսենը բռնել էր եղբոր ձեռքից, որպեսզի սատարի նրան բուժման ժամանակ: Երկվորյակների մայրը՝ Ֆրանչեսկա Տասքասը, տեսնելով այդ հուզիչ տեսարանը, լուսանկարել էր նրանց: «Բոլորը զարմացել էին՝ տեսնելով թե նոր ծնված եղբայրների միջեւ ինչ ամուր կապ կա: Նրանց մասին նորությունը արագ տարածվել էր հիվանդանոցում, ու բոլոր բժիշկներն ու բուժքույրերը եկել էին նրանց տեսնելու: Շատ հուզիչ պահ էր ... Ասես Ջաքսենը Ինդիին ասում էր, որ ամեն ինչ լավ է լինելու, ու որ անհանգստանալու կարիք չկա»,- պատմել է նա: Փոքրիկները ծնվել են հունիսի 25-ին՝ հղիության 38-րդ շաբաթում:

 

Լրահոս

Դիտել ավելին