Կարևոր իրադարձություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՌԴ նախագահին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին

31 Հոկտեմբեր, 2015 23:56
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՌԴ նախագահին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին

Հոկտեմբերի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքին` Շարմ-էլ-Շեյխից Սանկտ-Պետերբուրգ թռիչք իրականացնող ռուսաստանյան ինքնաթիռի վթարի կապակցությամբ:

Նորին Սրբությունը Գերագույն հոգևոր խորհրդի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգևորականաց և հավատացելոց անունից վշտակցություն է հայտնել ՌԴ նախագահին, Համայն Ռուսիո Պատրիարքին և Ռուսաստանի սգակիր ողջ ժողովրդին:

«Հայցում ենք Բարձրյալին Սուրբ Հոգով մխիթարել զոհվածների ընտանիքներին և Ռուսաստանի բարեպաշտ ժողովրդին: Եվ թող Աստծու ողորմությամբ երկնային բարձունքներում խաղաղությամբ հանգչեն զոհվածների հոգիները», – ասված է Ամենայն Հայոց Հայրապետի ցավակցագրում:

 

Լրահոս

Դիտել ավելին