Կարևոր իրադարձություններ

«Դա է պատճառը, որ որոշեցի չդժբախտացնեմ նրան». «Բանակումի» Համբարձումը` Հայաստանից մեկնելու մասին

01 Նոյեմբեր, 2015 00:45
«Դա է պատճառը, որ որոշեցի չդժբախտացնեմ նրան». «Բանակումի» Համբարձումը` Հայաստանից մեկնելու մասին

Համբարձումի կերպարով «Բանակում» և «Քաղաքում» սերիալներից հայտնի դերասան Էմիլ Գալստյանն օրեր առաջ Facebook-յան էջում իր շան հետ նկար էր հրապարակել՝ մակագրելով, որ կենդանուն վաճառում է, քանի որ պատրաստվում է մեկնել Հայաստանից: Խոսակցություններ շրջանառվեցին, որ դերասանը ԱՄՆ-ում հաստատվելու ցանկություն ունի:

«Ես ընդամենը 10 օրով մեկնում եմ Ռուսաստանի Դաշնություն՝ համերգային ծրագիր վարելու»,-պարզաբանեց նա:
Մեր հարցին՝ խոսքը բեմական ծրագրի՞, թե՞ մասնավոր միջոցառման մասին է, վերջինս պատասխանեց. «Ես թամադայություն, առհասարակ, չեմ անում: Երգիչների հետ եմ մեկնում: Բայց դեռևս մանրամասներին չեմ տիրապետում և չեմ կարող առավել շատ ինֆորմացիա տրամադրել»:

Իսկ թե ինչու է որոշել նվեր ստացած կենդանուն վաճառել և արդյոք վերջինիս մասին 10 օրվա  ընթացքում որևէ մեկը չէր կարող հոգ տանել,  մեր զրուցակիցը նշեց. «Շունիկին շատ խիստ, հոգատար խնամք է պետք, իսկ ես նրան չեմ կարողանում ժամանակ հատկացնել: Դա է պատճառը, որ որոշեցի չդժբախտացնեմ նրան»:

Թեև «Բանակումն» ու «Քաղաքումը» նրան առավել ճանաչելի դարձրեցին, սակայն նախագծերի ավարտից հետո, կարծես, նրա կողմից էկրանային լռություն պահպանվեց:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

Աղբյուրը՝ Aysor.am

 

Լրահոս

Դիտել ավելին