Կարևոր իրադարձություններ

Ինչպես ազատվել սթրեսից ծանր օրվա ավարտին

01 Նոյեմբեր, 2015 00:30
Ինչպես ազատվել սթրեսից ծանր օրվա ավարտին

Բոլորին քաջ ծանոթ է հոգնածության զգացումը, երբ ծանր աշխատանքային օրվա ավարտին ցանկություն է առաջանում մի քանի րոպե առանձնանալ լռության ու հանգստության մեջ, մեն-մենակ` սեփական մտքերի հետ: Սակայն ոչ միշտ է ստացվում այնպես, որ հաջողվում մի քանի րոպե տրամադրել անգամ թեթև հանգստի համար:

Առաջարկում ենք գործողություն` հոգեբանական լիցքաթափման համար, որը քիչ ժամանակ կխլի, իսկ օրգանիզմի վրա ունեցած դրա ազդեցությունը կգերազանցի բոլոր սպսելիքները: Ընդամենը 10-15 րոպե, և դուք դարձյալ լի եք ուժով ու էներգիայով, բնականաբար` հրաշալի տասք ունեք: Գործողությունն ամեն օր կատարելու անհրժեշտություն չկա, բավական է շաբաթը երկու-երեք անգամ, սակայն հատկապես այն օրերին, երբ լրացուցիչ հոգեբանական լիցքաթափման կարիք եք զգում:

Հանգստացնող գործողության պարբերական կատարումը կօգնի ազատվել հոգնածությունից, այն ունակ է կանխել նյարդային և սթրեսային իրավիճակների ծագումը, ինչպես նաև` դեպրեսիան:

Ընդունեք կոնտրաստային ցնցուղ` ծովի աղով: Դրա իրականացումն այնքան էլ բարդ չէ, ինչպես թվում է: Լոգարանի մեջ լուծեք ծովի աղը, այդ լուծույթի մեջ մնացեք 5-10 րոպե, որից հետո հաջորդաբար ցողեք ձեզ մերթ լոգարանում եղած ջրով (որևէ տարրայով), մերթ սառը ցնցուղով: Եվ այդպես` ևս 5-10 րոպե:

 

Լրահոս

Դիտել ավելին