ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր խորին ցավակցությունն է հայտնել Եգիպտոսի օդային տարածքում կործանված ռուսական քաղաքացիական օդանավում եղած ուղևորների հարազատներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Նախագահն արդեն հանձնարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին Airbus 321 օդանավի կործանման փաստով պետական հանձնաժողով ստեղծել։ Նախագահը հանձնարարել է նաև ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովին նախարարության օդանավերն ուղարկել ավիաաղետի վայր: