Կարևոր իրադարձություններ

Կանադացի երաժիշտը սեքսից կոմպոզիցիա է ձայնագրել

30 Հոկտեմբեր, 2015 00:04
Կանադացի երաժիշտը սեքսից կոմպոզիցիա է ձայնագրել

Կանադացի երաժիշտ Ռորի Վայները ստեղծագործություն է ձայնագրել` օգտագործելով սենսորային հաղորդիչները, որոնք սիրով զբաղվելիս ընդունել են նրա մարմնի ազդանշանները, գրում է Motherboard-ը: Թրեքը կդառնա նախագծի մասը, որը ստացել է Sex, Sensors and Sound անվանումը:

«Այդ գիտափորձում ես սեքսուալ շարժումները վերածել եմ ձայնի: Դրա համար ես էլեկտրական հաղորդիչներ եմ տեղադրել իմ մարմնին և իմ զուգընկերոջ մարմնին: Յուրաքանչյուր հաղորդիչ ազդանշան էր ուղարկում` ձևափոխվելով կոնկրետ նոտայի ու հնչյունի: Մենք լսում էինք այդ ձայները: Այնպես որ, շարժումն ու երաժշտությունը ազդում էին միմյանց վրա»,- գրել է Վայներն իր բլոգում:

Ըստ Վայների` ի հեճուկս իր սպասումների` այդ երաժշտությունը օտարության զգացում է առաջացնում:

 

Լրահոս

Դիտել ավելին