Ամերիկացի ինժեներները հայտարարել են անսովոր հայտնագործության մասին, որը կօգնի կանանց որոշելու հղիանալու ամենալավ ժամանակը, հայտնում է vchaspik.ua-ն: Կալիֆոռնիայի Սթենֆորդ համալսարանի գիտական աշխատողները Yono անունով սարք են ներկայացրել: Այն տեղադրվում է կնոջ ականջում և հետևում է ձվազատման ցիկլին, որի միջոցով կինը կարող է իմանալ, թե երբ է նրա պտղաբերությունը հասնում գագաթնակետին:
Yono-ն օրական 70 անգամ չափում է կնոջ մարմնի ջերմաստիճանը, որն ինչպես հայտնի է բարձրանում է ձվազատումից մի քանի օր առաջ: Ապա սարքը Bluetooth-ի օգնությամբ տվյալներն ուղարկում է բջջային սարքավորում, ինչն էլ վերլուծում է դրանք և հայտնում հղիանալու ամենալավ ժամանակը: