Քաղաքացի Վահան Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության նախկին ՔԳՎ Արաբկիրի քննչականբաժնի քննիչի վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ, ՀՀ արդարադատության նախարարության«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Էդգար Ս.-ի վերաբերյալ քննչական գործողությանն ինքըորպես ընթերակա չի մասնակցել, սակայն հետագայում ծանոթանալով այդ կապակցությամբ կազմվածարձանագրությանը պարզել է, որ արձանագրության մեջ կեղծվել է իր ստորագրությունը:
Քաղաքացի Վահան Ա.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկքննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էքրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն