Սիրիական ընդդիմությանը չեն հրավիրել երկրի ճակատագրի վերաբերյալ բանակցություններին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Սիրիայի ազատ բանակի քաղաքական թևի ներկայացուցչին։
«Դա ցույց է տալիս նախագծի անլրջությունը, ցույց է տալիս, որ այդ ամենը մեկնարկել է խոսքերի փոխանակման համար, և դրանից ոչինչ դուրս չի գա»,- ասել է Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի անդամներից մեկը՝ փոխանցում է Lenta.ru-ն։
Սիրիայի ճակատագրի վերաբերյալ բանակցությունները կընթանան Վիեննայում հոկտեմբերի 30-ին։ Դրանց կմասնակցեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Իրանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և ԵՄ-ի ներկայացուցիչները։