Աշխարհահռչակ թենիսիստուհի Serena Williams-ի և ոչ պակաս հայտնի Drake-ի սիրավեպի մասին խոսակցությունները սկսվեցին այս տարվա օգոստոսից: Զույգ նկատել էին ռեստորանում համբուրվելիս, և ականտեսները վկայում էին, որ դա ժամադրություն էր:
Օրերս նույնիսկ տեղեկություններ տարածվեցին, որ 34-ամյա թենիսիստուհին պատրաստվում է երեխա պարգևել ռեփերին, ինչի պատճառով էլ հրաժարվել է Սինգապուրում կայանալիք թենիսի առաջնությանը մասնակցելուց:
Իսկ այսօր ահա համացանցը քննարկում է Serena-ի նոր բոյֆրենդին: Հաջողակ ամերիկուհու ընտրությունն այս անգամ կանգ է առել հայի վրա!!!
![]() |
|
Ինչպես US Weekly-ին հայտնել է ինսայդերներից մեկը՝ Williams-ը հանդիպում է Reddit հեղինակավոր կայքի համահիմնադիրներից մեկի՝ հայազգի Ալեքսիս Օհանյանի /Alexis Ohanian/ հետ:
![]() |
![]() |
32-ամյա Ալեքսիսին և աշխարհի առաջին ռակետին նկատել են ժամադրության ժամանակ: Աղբյուրը հայտնում է, որ Ալեքսիսը բռնել էր աղջկա ձեռքն ու նրան անվանում էր փոքրիկս /babe/:
Ճիշտ է, Serena-ն այդքան էլ babe չէ, բայց ճաշակին ընկեր չկա…
![]() |
![]() |
Ի դեպ, Օհանյանը Հայաստանից դուրս ծնված և հաջողության հասած այն հայտնիներից է, ովքեր չեն ուրանում հայկական ծագումը: 5 տարի առաջ Ալեքսիսը եղել է հայրենիքում և որպես կամավոր աշխատել է Kiva.org նախագծի շրջանակներում:
Աղբյուրը` www.21tv.am