ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ Ռուսաստանն առաջիկա օրերի ընթացքում կարող է կորուստներ կրել Սիրիայում, հաղորդում է Gazeta.ru-ն:
«Ռուսաստանը Սիրիայում կարող է բախվել ծանր կորուստների առաջիկայում»,- հայտարարել է Քարթերը` ամփոփելով ՆԱՏՕ-ի խորհրդի նիստը` պաշտպանության նախարարների մակարդակով: