Կարևոր իրադարձություններ

Սուրճի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել կրծքի քաղցկեղի առաջացումը

28 Հոկտեմբեր, 2015 23:27
Սուրճի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել կրծքի քաղցկեղի առաջացումը

Հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք սուրճ ըմպելով կարող են 19 տոկոսով նվազեցնել կրծքի քաղցկեղով հիվանդանալու վտանգը:


Ինչպես հայտնում է Healthy Food Team-ը` գիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ սուրճը դրական ազդեցություն է ունենում կրծքի քաղցկեղը կանխելու գործում:


Սուրճի օգտակար հատկությունները


Առաջնայինն այն է, որ սուրճի հատիկները լի են սննդարար նյութերով, վիտամիններով և հակաօքսիդանտներով: Իհարկե, բովելու և եփելու ընթացքում օգտակար հատկություններից որոշները անհետանում են: Համենայն դեպս, սուրճը պահպանում է որոշակի օգտակար հատկանիշներ:


Հետազոտությունն իրականացվել է 20 տարվա ընթացքում` ուսումնասիրելով 40 000 կանանց տվյալներ: Պարզվել է, որ օրական 5 բաժակ սուրճ ըմպող կանանց մոտ 19 տոկոսով նվազել է կրծքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, քան օրական 1 բաժակ սուրճ ըմպողների մոտ:

 

Լրահոս

Դիտել ավելին