Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզում քամուց փլուզվել է տան տանիքը

28 Հոկտեմբեր, 2015 23:00
Լոռու մարզում քամուց փլուզվել է տան տանիքը

Հոկտեմբերի 28-ին, ժամը 14.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս/թ հոկտեմբերի 27-ին ժամը 15.00-ի սահմաններում ուժեղ քամու և հորդառատ անձրևի հետևանքով Լոռու մարզի Ձորագետ գյուղի 1-ին փողոցի թիվ 57 տան տանիքը ամբողջությամբ փլուզվել է (մոտ 51.5 քմ)։

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:

Դեպքի մասին տեղեկացվել են Լոռու մարզպետը և ՃԿԱԿ-ոմ քաղաքաշինության նախարարության պատասխանատու աշխատակիցը:

 

Լրահոս

Դիտել ավելին