Հոկտեմբերի 27-ից 28-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Վիսբադեն քաղաքում մասնակցել է Եվրոպական բանակների հրամանատարների 23-րդ ամենամյա միջազգային համաժողովին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Եվրոպայում, ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբում հյուրընկալված միջոցառումը նպատակաուղղված էր արդիական սպառնալիքների ու մարտահրավերների շուրջ կարծիքների փոխանակմանը և դրանց դիմագրավելու շուրջ փոխըմբռնման և համագործակցության ձևավորմանը՝ հանուն տարածաշրջանային խաղաղության ու կայունության: