Կարևոր իրադարձություններ

Ամերիկացի տիեզերագնացները դուրս կգան բաց տիեզերք

28 Հոկտեմբեր, 2015 20:05
Ամերիկացի տիեզերագնացները դուրս կգան բաց տիեզերք

Միջազգային տիեզերական կայանի ամերիկացի տիեզերագնացներ Սքոթ Քելին և Չել Լինդգրենը 6 ժամով դուրս կգան բաց տիեզերք՝ կայանի մակերևույթի աշխատանքների համար: Այս մասին հաղորդում է NASA-ն:

Նշվում է, որ նրանք առաջին անգամ գտնվեն բաց տիեզերքում և այնտեղ կմնան մոտ 6.5 ժամ: Այդ ընթացքում տիեզերագնացները պետք է իրականացնեն կայանի արդիականացման և տեխսպասարկման աշխատանքներ: Գլխավոր խնդիրներից է ջերմամեկուսիչ ծածկույթի տեղադրումը մագնիսային ալֆա սպեկտրոմետրի վրա, մանիպուլյատոր ռոբոտ «Կանադարմ-2»-ի տեխսպասարկումը և այլն:

Կայանում նրանց կօգնի ճապոնացի տիեզերագնաց Քիմիա Յուին:

 

Լրահոս

Դիտել ավելին