Նյու Յորքում կայացած աճուրդում Ֆրանսիական Krug Private Cuvee 1915 շամպայնի 100 տարեկան շիշը վաճառվել է 116.375 դոլարով: Աճուրդը սկսվել է 15.000 դոլարից: Բացի վաճառված շամպայնից՝ աշխարհում մնացել է ընդամենը 3 օրինակ Krug Private Cuvee 1915՝ հայտնում է kedem.ru-ն: Գնորդի անունը չի նշվում:
Նշվում է, որ լոտի գնի մեջ ներառված է 4 անձի համար երկօրյա այց Krug գինու տուն Շամպան նահանգում՝ տեղի գինու այգիներ այցելության հետ: Ի հավելումն՝ հյուրերը կկարողանան փորձել ամենահազվագյուտ և ամենանրբահամ ըմպելիքներից որոշները, որոնք պատրաստում է Krug գինու տունը, նրանց սպասվում է նաև շքեղ ընթրիք: