Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին վթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 49-ամյա Արմենակ Մանուկյանի վարած Renault մակնիշի 055 QQ 02 համարանիշի բեռնատարը և 39-ամյա Արսեն Գևորգյանի վարած Mercedes Vito մակնիշի 036 LU 67 համարանիշի ավտոմեքենան, որից հետո Mercedes-ը ինքնաբերաբար առաջ ընթանալով հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտն Երևանի բնակիչ 80-ամյա Հռիփսիմե Վարդանյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Վարդանյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Երևան բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ այստեղ: