ԱՄՆ-ը չի բացառում Ռուսաստանի հետ գործընկերությունը՝ Սիրիայում քաղաքական կարգավորման և ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցերում, թեև նաև չի համարում, որ այս պահին հանգամանքները դա թույլ կտան: Այս մասին հայտնել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Կիրբին՝ գրում է RIA Novosti-ն:
«Ինչպես ասել է պետքարտուղարը՝ եթե Ռուսաստանը ցանկանում է կառուցողական դեր խաղալ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, մենք առավել ևս տրամադրված ենք նման զրույցի: Դա ինչ-որ աստիճանի գործընկերության հնարավորություն է: Սակայն մենք դրան դեռևս չենք հանգել»,- ասել է նա՝ հստակեցնելով, որ ԱՄՆ-ը, ինչպես նախկինում, շատ քիչ տվյալներ ունի, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում հենց ԴԱԻՇ-ին, ոչ թե այլ միավորումների:
«Սիրիայում քաղաքական անցման ձեռք բերման հարցում գործընկերության հնարավորություն կա: Արդյոք մենք հանգե՞լ ենք դրան: Չգիտեմ, ես այդպես չէի ասի, քաի որ այդ քննարկումները դեռևս շարունակվում են»,- հավելել է Կիրբին: