Ուժեղ անձրևը Քոբուլեթիում խնդիրներ է ստեղծել: Քաղաքի մի մասը մնացել է ջրի տակ, իսկ հարակից բնակավայրերում սողանքներ են տեղի ունենում: Այս մասին գրում ենվրացական լրատվամիջոցները:
Քոբուլեթիի ղեկավարը հայտարարել է, որ Աչկվա անունով գետը դուրս է եկել ափերից ու ջրի տակ անցկացրել Քոբուլեթիի մի մասը:
«Շատ բնակավայրերում ուժեղ անձրևը դեռ շարունակվում է: Գետը ջրածածկ է արել մի քանի ավտակայանատեղիներ ու մի քանի շրջաններ, սակայն ծովը ալիքոտ չէ, ափամերձ շրջաններում խնդիրներ չեն առաջացել»,-ասել է Սուլխան Էվգենիձեն: