Կարևոր իրադարձություններ

Ալկոհոլից կախվածություն, թե՞ անձնական հարցեր. ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանը հաճախ մեկնում ԱՄՆ

27 Հոկտեմբեր, 2015 20:49
Ալկոհոլից կախվածություն, թե՞ անձնական հարցեր. ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանը հաճախ մեկնում ԱՄՆ

Այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշակի փուլից սկսած, մեծ կախվածություն է ձեռք բերել ալկոհոլից և դրա հետ են կապված նրա՝  ԱՄՆ հաճախակի մեկնումները: Դրանք ըստ շրջանառվող տեղեկությունների, հիմնականում «բուժական» իմաստ ունեն։

Shabat.am-ը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից փորձեց մեկնաբանություն ստանալ տարածված տեղեկությունների մասին և ճշտել,թե ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանն այդքան հաճախ մեկնում ԱՄՆ:

Արմեն Մարտիրոսյանը թեև նշեց, որ անձնական հարցերը ճիշտ է հենց Րաֆֆի Հովհաննիսյանին տալ, սակայն, միևնույն ժամանակ, հերքեց տարածված տեղեկությունները:

«Տարածված տեղեկությունները սուտ են: Եթե Դուք տեսնեք նրա ծնողները քանի տարեկան են և այդ տարիքում ընդհանրապես առողջական խնդիրներ մարդիկ ունեն, թե չէ, այդ հարցը որևէ մեկը չէր տա: Մեկնում է իր ծնողների մոտ, երեխաների մոտ: Երեխաների մի մասն այնտեղ է չէ՞ բնակվում»,-ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը:

 

Լրահոս

Դիտել ավելին