Կարևոր իրադարձություններ

Երկրի ողջ տարածքում ԴԱՀԿ-ի արագ սպասարկման կենտրոններ են գործում

08 Հոկտեմբեր, 2015 20:05
Երկրի ողջ տարածքում ԴԱՀԿ-ի արագ սպասարկման կենտրոններ են գործում

 

 

Հայաստանի ամբողջ տարածքում գործում են Հարկադիր կատարման ծառայության՝ քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակներ: Գրասենյակները կոչված են արագ և կենտրոնացված ծառայություններ մատուցել քաղաքացիներին՝ նվազագույնի հասցնելով քաղաքացի-հարկադիր կատարող շփումը:

Արագ սպասարկման գրասենյակներում քաղաքացիներն առանց հերթի կարող են մոտենալ և համապատասխան խորհրդատվություն ստանալ նաև «մեկ պատուհան»-ից:

Հանրապետությունում գործող բոլոր վճարահաշվարկային համակարգերով և վճարային տերմինալներով (բացառությամբ՝ Telcell-ի) հնարավոր է կատարել վճարում, որի արդյունքում վճարված վարույթով բոլոր արգելանքները ավտոմատ հանվում են և կարճվում: Իսկ տերմինալից տրամադրվող կտրոնի վրա առկա է տեղեկատվություն՝ կատարողական վարույթը կարճելու վերաբերյալ:

Հարկադիր կատարման ծառայությունը առաջիկայում ավարտին կհասցնի նոր գործիքների ներդրման գործընթացը, որոնք ուղղված են քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը և հնարավոր թերությունների բացահայտմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին