Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ դիտարկման ընթացքում հայկական կողմից հրադադարի խախտման մասին լուրը հակառակորդի հերթական քարոզչական հնարքն է. ԼՂՀ ՊՆ

27 Հոկտեմբեր, 2015 18:23
ԵԱՀԿ դիտարկման ընթացքում հայկական կողմից հրադադարի խախտման մասին լուրը հակառակորդի հերթական քարոզչական հնարքն է. ԼՂՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ անցկացված դիտարկման ժամանակ հայկական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, հակառակորդի կողմից կիրառվող հերթական քարոզչական հնարքն է և իրականությանը չի համատասխանում:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից իրականացված դիտարկման ողջ ընթացքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ են մնացել ձեռք բերված պայմանավորվածություններին և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը:

Ընդհակառակը՝ դիտարկման ավարտին ադրբեջանական կողմը, իրեն բնորոշ գործելաոճով, ավտոմատ հրազենից կրակահերթեր է արձակել:

 

Լրահոս

Դիտել ավելին