Հազվագյուտ զարդերից մեկը` մոխրագույն մարգարտով վզնոցը չորեքշաբթի օրը վաճառվել է Հոնկոնգի Sothebys աճուրդում 41 մլն հոնկոնգյան դոլարով (5.27 մլն դոլար): Այս մասին հաղորդում է France Presse-ը:
Նախկինում վզնոցը պատկանել է բրիտանացի ազնվականներից վիկոնտուհի Քաուդրիին, որը հայտնի էր կահույքի, արվեստի գործերի, այդ թվում` ոսկյա զարդերի իր հավաքածուով: Առաջին անգամ վզնոցը վաճառքի է հանվել 1937-ին:
Նշվում է, որ վզնոցը գնել է հոնկոնգից մասնավոր հավաքածուի մի սեփականատեր: