Կարևոր իրադարձություններ

Լարվածություն կա գեներալ Մանվելի և Սամվել Ալեքսանյանի միջև. «Հրապարակ»

27 Հոկտեմբեր, 2015 07:25
Լարվածություն կա գեներալ Մանվելի և Սամվել Ալեքսանյանի միջև. «Հրապարակ»

Տեւական ժամանակ որոշակի լարվածություն կա գեներալ Մանվելի եւ հայրենիքին մատուցած ծառայությունների համար «աստղ» ստացած  Սամվել Ալեքսանյանի միջեւ. վերջինս այլեւս չի երեւում «այդ կողմերում»: «Երկրապահի» «Բանգլադեշի» կառույցում դա բացատրում են ոչ միայն Լիմինդրովիչի «աստղ» դառնալու հանգամանքով. «Քաղաքական դաշտից Գագիկ Ծառուկյանը եւ Ռուբեն Հայրապետյանը լքել են, դաժե էդ դաշտն է մոնոպոլացրել Լֆոն, որը համ էլ հիմա շատ մոտիկ է Վաչոյի հետ, չնայած ոնց որ ուրիշ կատու էլ էր անցել գեներալ Մանվելի ու իր միջով»: Ըստ մեր զրուցակցի, Սամվել Ալեքսանյանն առաջներում բավականին լուրջ օգնում էր «Երկրապահին», երկրապահ կարիքավոր ընտանիքներին` «10-15 միլիոնի կարգի, պատանի երկրապահների ամառային հանգիստն էր հոգում, հիմա ձեռները լվացել է, համարյա էլ չի օգնում: Համ էլ ոնց որ նեղացած է գեներալից` մի թեմայով»:

 

Լրահոս

Դիտել ավելին