Կարևոր իրադարձություններ

Արքայազն Վիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանիքի մենյուն դրվել է աճուրդի

26 Հոկտեմբեր, 2015 23:44
Արքայազն Վիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանիքի մենյուն դրվել է աճուրդի

Աճուրդի է հանվել արքայազն Վիլյամի և Քեյթ Միդլթոնի 2011 թ-ին տեղի ունեցած հարսանիքի տոնական ընթրիքի մենյուն: Ինչպես հաղորդում է «Gazeta.ru»-ն` հղում անելով «Daily Mail»-ին, առցանց աճուրդով զբաղվում է «Nate D. Sanders» աճուրդի տունը: Դրույքները սկսում են 650 ֆունտ ստեռլինգից:

«Daily Mail»-ը հիշեցնում է, որ հարսանեկան արարողությանը ականատես են եղել 1.9 հազար մարդիկ, սակայն հարսանեկան ընթրիքին մասնակցել են միայն 300 մտերիմներ:

Մենյուն տպագրված է հաստ զարդանախշերով թղթի վրա և զարդարված է արքայազն Չարլզի գերբով, որի վրա պատկերված է երեք ջայլամի փետուր, թագ, և գրված է ` «Ich dien» («Ես ծառայում եմ»):

Մենյուն պատկանում է հյուրերից մեկին: Աճուրդը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին