Կարևոր իրադարձություններ

ՌԴ ՊՆ-ն հերքել է սիրիական հիվանդանոցների վրա ռուսական օդուժի հարվածների մասին լուրերը

26 Հոկտեմբեր, 2015 22:00
ՌԴ ՊՆ-ն հերքել է սիրիական հիվանդանոցների վրա ռուսական օդուժի հարվածների մասին լուրերը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է արտասահմանյան մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե սիրիացի խաղաղ բնակիչներ են տուժել հոսպիտալի վրա ռուսական ավիահարվածներից, իսկ այդպիսի հայտարարությունները որակել է որպես ապատեղեկատվություն:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Interfax-ը, հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ նախօրեին մի շարք անգլալեզու ԶԼՄ-ներում հայտնվել են հրապարակումներ, որոնք հղում են կատարել սիրիաամերիկյան բժշկական հանրությանը` նշելով, թե հոկտեմբերի 20-ին Սարմին բնակատեղիում «հոսպիտալի» վրա ռուսական ինքնաթիռների օդային հարվածի հետևանքով մահացել են խաղաղ սիրիացիներ:

«Մենք ուշադիր հետևում և վերլուծում ենք տեղեկատվական նման հոսքերը: Մինչ ահաբեկիչների որևէ օբյեկտ ոչնչացնելը, տեղեկատվությունը ստուգվում է մի քանի օրում ու տարբեր աղբյուրներով: Եվ երբ մենք 100 տոկոսով վստահ ենք լինում մեր քայլերում, ավիացիան իրականացնում է հարվածը ԻԼԻՊ-ի ենթակառուցվածքներին բարձր ճշգրտության ռազմամթերքով»,- ասել է Կոնաշենկովը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել են, որ «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը կասկածներ է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունը խախտում է միջազգային իրավունքի նորմերը, մանսավոևապես, իրավապաշտպանները «կոչ են արել Ռուսաստանին ուշադրություն դարձնել վնասների վրա, որ հասցնում է ռուսական ավիացիան Սիրիայի խաղաղ բնակչությանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին