Քրքումը շատ լավ միջոց է օրգանիզի մաքրման և երիտասարդեցման համար:
Այս համեմունքը շատ լավ միջոց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից: Բանն այն է, որ քրքումի մեջ պարունակվող նյութերի շնորհիվ այն կանխարգելում է ճարպային հյուսվածքների առաջացումը և օրգանիզմից հանում է ավելորդ հեղուկը:
Այս համեմունքը շատ լավ միջոց է նրանց համար, ովքեր խնդիրներ ունեն մարսողական համակարգի հետ: Քրքումը լավացնում է լյարդի և լեղապարկի աշխատանքը:
Այսպիսով ձեզ ենք ներկայացնում քրքումից պատրաստված թեյի բաղադրատոմսը:
Պատրաստման համար անհրաժեշտ է
½ թեյի գդալ դարչին
½ գդալ կոճապղպեղ
2 ճաշի գդալ մեղր
½ թեյի գդալ քրքում
350 մլ եռացրած ջուր
1. Տարայի մեջ խառնեք կոճապղպեղը, քրքումը և մեկ գդալ ջուր:
2. Թողեք 15 րոպե, որպեսզի քրքումը և կոճապղպեղը իջնեն բաժակի հատակը:
3. Այնուհետև ավելացրեք մեղր, պղպեղ և դարչին: Խառնեք ամբողջը միասին:
4. Օգտագործեք այս ըմպելիքը օրական 3 անգամ 75 գրամով, սնվելուց կես ժամ առաջ: Այս թեյը պետք է խմել 3 շաբաթվա ընթացքում և արդյունքը երկար չի սպասեցնի:
Քրքումը շատ ուժեղ միջոց է, այդ իսկ պատճառով օգտագործելուց առաջ ավելի լավ է խորհրդակցել բժիշկի հետ: