Կարևոր իրադարձություններ

Իսպանիայի իշխանությունները պաշտոնապես ավարտել են ոչ մարտական առաքելությունն Աֆղանստանում

25 Հոկտեմբեր, 2015 15:13
Իսպանիայի իշխանությունները պաշտոնապես ավարտել են ոչ մարտական առաքելությունն Աֆղանստանում

Իսպանիան ավարտել է 14 տարի տևած ոչ մարտական առաքելությունն Աֆղանստանում, սակայն որոշել է 25 զինվորականների թողնել Քաբուլում, հաղորդում է Khaama Press գործակալությունը:

Նշվում է, որ Իսպանիայի զինված ուժերն ուրբաթ օրը հանդիսավորապես իջեցրել են իրենց դրոշն արևմտյան Գերաթ գավառում: Արարողությանը ներկա է գտնվել Իսպանիայի կառավարության ղեկավարի տեղակալ Սորայա Սայենս դե Սանտարամիան, ինչպես նաև պաշտպանության շտաբի պետ, ծովակալ Ֆերնանդո Գարիսա Սանչեսը և բանակի հրամանատար, գեներալ Հայմե Դոմինգես Բուհը:

Իսպանացի զինվորականները Աֆղանստանում են գտնվել «Վճռորոշ աջակցություն» օպերացիայի շրջանակներում:

 

Լրահոս

Դիտել ավելին