«Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերից հեռացրել են պատգամավոր Էլինար Վարդանյանին:
«Կուսակցության տարածքային կազմակերպությունը միաձայն հեռացման որոշում է կայացրել եւ արձանագրությունն ուղարկել է քաղխորհրդին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը:
Մեր այն հարցին, թե որոնք են պատճառները, Վահան Բաբայանն ասաց.
«Կուսակցության խորհրդի անդամների որոշումով է եղել, ես ավելին ասելու լիազորված չեմ, մենք մեր կուսակցությունում մեր ներքին խնդիրներն ունենք եւ մեր ներքին խնդիրները լուծում ենք ինքնուրույն»:
Երեկ Վահան Բաբայանն «Առավոտ»-ի հետ զրույցում, խոսելով իր գործընկեր պատգամավորներ Էլինար Վարդանյանի եւ Ստեփան Մարգարյանի մասին, ասել էր, որ նրանք լուրջ ծրագրեր ունեն, որոնց մասին հավանաբար ԲՀԿ-ում էլ կտեղեկանան մամուլից։
Մեր այն հարցին, թե ինչ ի նկատի ուներ Բաբայանը, ինչ գործունեությամբ են զբաղված Է. Վարդանյանն ու Ս. Մարգարյանը, արդյո՞ք այլ քաղաքական ուժերի կամ գործիչների հետ են համագործակցում, Բաբայանն արձագանքեց.
Ավելին՝ այստեղ