Բոլոր աղջիկները երազում են հարսանիքի մասի՞ն, այդպե՞ս է արդյոք: Ո՞րն է իդեալական հարսանիքն ըստ հայուհիների: Այս հարցին պատասխանել են հայ աղջիկները: Ահա թե ինչ է ստացվել:
Լիլիթ Հարոյան. հոգեբան, դերասանուհի.
Ինձ համար ոչ հարսանքին է կարևոր, ոչ էլ զագսի թուղթը , իսկ եթե ես և ապագա ամուսինս որոշենք հարսանիք անել, կուզենամ ձիերով գնալ արարողության վայրը , որը կլինի բնության գրկում՝ ծառերի ու սպիտակ երիցուկների մեջ, մարգագետնում, որը բնորոշում է մաքրություն: Ձիերով սարը բարձրանալուց հետո կանենք խնջույք, որը կլինի քարանձավում: Երեկոյան ընկերներս կնվագեն, խարույկ կվառենք, կնվագենք, ապա կգիշերենք վրանների մեջ…Մյուս տարբերակը, եթե Հայաստանում չլինեմ, կուզենամ լինի օվկիանոսի տակ՝ ջրասույզի մեջ, որը կլինի ամբողջովին ապակուց և մենք կկարողանանք վայելել օվկիանոսի ամբողջ գեղեցկությունը, ջուրն իմ տարերքն է: Շորս կլինի սպիտակ, շատ հասարակ, ամուսինս կուզեմ, որ նույնպես սպիտակի մեջ լինի:
Լիլիթ Ադամյան.INDIVIDUUM CASTING PRODUCTION.
Եկեղեցու և զագսի արարողություն՝ ամենամտերիմ մարդկանց ներկայությամբ, որից հետո Lounge Bar կամ pub-ային որևէ տեղ հավաքույթ, կրկին ամենամտերիմ հարազատների և ընկերների ներկայությամբ: Այդ ամենից հետո միանգամից թռիչք դեպի Փարիզ, այնտեղ էլ՝ հարսանեկան ֆոտոշարք և մեղրամիս: Ի դեպ՝ հարսանեկան ֆոտոշարքը՝ հեծանիվներով և փուչիկներով:
Լառա Հակոբյան. ուսանողուհի.
Մեծ, մարդաշատ ու աղմկոտ հարսանիքների սիրահար չեմ, այդ օրը կցանկանայի միայն շատ մտերիմ մարդկանց տեսնել կողքիս: Բայց դրանով հանդերձ երազում եմ բավականին ճոխ հարսանիքի մասին՝ շքեղ ու միաժամանակ մինիմալիստական հարսանյաց զգեստով: Ավանդական տաշի-տուշիի ու խորովածի կողմնակից չեմ. այդ օրը պատկերացնում եմ մեծ լողավազանի շուրջ, հյուրերիս էլ ՝պարտադիր սպիտակ լողազգեստներով և պատրաստ մինչև վերջ թրջվելու:
Մար.Գաս .Հարսանիքի մասին չեմ երազում, չեմ ուզում ամուսնանամ:
Արփի Մխիթարյան. ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակից.
Երազում եմ պարզ, ճոխություններից զուրկ հարսանիքի մասին, որին ներկա կլինեն միայն ամենամտերիմ ընկերներն ու հարազատները։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում
Աղբյուրը՝ http://wnews.am/2015/10/24/harsaniq-3/