Կարևոր իրադարձություններ

Միասնական աղոթք Նորավանքում՝ նվիրված հայրենիքին

10 Ապրիլ, 2016 20:50
Միասնական աղոթք Նորավանքում՝ նվիրված հայրենիքին

Հայաստանյաց առաքելական Սբ. եկեղեցին Քրիստոսի Հարությանը հաջորդող կիրակիներից մեկը անվանում է «Կանաչ կիրակի»:
Այդ տոնը շատ սիրելի է հատկապես վայոցձորցիների համար, քանի որ տարիներ շարունակ փակ լինելուց հետո` 1999 թ-ին, հիմնովին վերանորոգվեց և Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նորավանքը: Այդ հիշարժան օրվանից սկսած «Կանաչ կիրակին» դարձավ Նորավանքի ուխտի օրը:
Նորավանքում հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, Սուրբ պատարագ մատուցեց թեմի փոխառաջնորդ Զարեհ Վարդապետ Կաբաղյանը:
Սբ. Պատարագը մատուցվեց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Զարեհ Վարդապետ Կաբախյանի կողմից, որին ներկա էին թեմի այլ հոգևորականներ:
Ուրախալի է, որ տարեցտարի պատարագի մասնակիցներից շատերը երիտասարդներ են: Սա իրոք խոսում է այն մասին, որ մենք ունենք առողջ, իրենց հոգևոր արժեքները ճանաչող և գնահատող երիտասարդ սերունդ:
Ամեն տարի «Կանաչ կիրակին» Նորավանքում հավաքում է ոչ միայն վայոցձորցիներին, այլև հանրապետության տարբեր քաղաքներից և գյուղերից ժամանած այցելուներին: Տոնը շատ սիրված է հատկապես զբոսաշրջիկների կողմից, որոնց համար այս սրբավայրն անկրկնելի տպավորությունների ու հիշողությունների աղբյուր է: 
Տոնի մասնակից էին դարձել նաեւ, առողջարանային Ջերմուկ քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցու հավատացյալները, ովքեր եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանի ուղեկցությամբ, Նորավանքում ներկա գտնվեցին սուրբ պատարագին:

Այս տարվա ուխտը առանձնացավ նրանով, որ բոլոր հայ հավատացիայլները եկել էին Նորավանք վանական համալիր միասնական աղոթք հնչեցնելու առ Աստված, Հայոց աշխարհի, Արցախ խաղաղության և զինվորների առողջության համար:
Պատարագի ավարտից հետո, օրհնվեց ավանդություն դարձած հարիսան և բաժանվեց ներկաներին և զբոսաշրջիկներին` որպես մատաղ:

 

Լրահոս

Դիտել ավելին